Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

«Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերն ու հայտարարություններն ընկալելի չեն»

«Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերն ու հայտարարություններն ընկալելի չեն»
13.03.2013 | 16:05

«Հենարան» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ, խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին, Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆՆ ասաց, թե այս նախագահական ընտրություններն առանձնանում էին նրանով, որ ընտրություններից հետո երկրորդ տեղը գրաված ընդդիմադիր թեկնածուն մինչև ընտրություններն ընդգծված լիդեր չէր քաղաքական դաշտում: «Եթե համեմատենք նախորդ նախագահական ընտրությունների հետ, կտեսնենք, որ 2008-ին ընդդիմադիր լիդերն ուներ աջակցություն և հստակ ծրագիր:Րաֆֆի Հովհաննիսյանը ստացավ բավականին մեծ թվով ձայներ, ինչը պայմանավորված է հասարակության ընկալումներով, և հետընտրական զարգացումները հենց այդ մտածողության արդյունքն են»:
ՀՀԿ պատգամավորի կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերն ու հայտարարություններն ընկալելի չեն ոչ միայն այլ քաղաքական գործիչների, այլև իր թիմի ներկայացուցիչների համար, ինչը կդժվարացնի նրա ունեցած կապիտալի պահպանումը:
Ըստ բանախոսի, քաղաքական ուժի այն ներկայացուցիչը, ով հավակնում է դառնալ թիվ մեկը ընդդիմադիր դաշտում, պետք է իրատեսական ծրագրեր առաջարկի։ Իսկ մանդատների վայր դնելն իրականանալի չէ։
Գագիկ Մինասյանը չբացառեց, որ եթե լինեն իրավիճակից բխող քայլեր և առաջարկություններ, տեղի կունենան իրավիճակի վերագնահատումներ, քանի որ հիմա գտնվում ենք գործընթացի կենտրոնում։ Ինչ վերաբերում էԵրևանի ավագանու ընտրություններին, որոնք յոթ սարի հետևում չեն, Րաֆֆիի և «Ժառանգության» համար այդ խնդիրը լուծելը օր օրի դառնալու է ավելի դժվար` նկատեց բանախոսը։
Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին էլ ասաց, որ դա քաղաքական խնդիրների լուծման ամենաընդունված և ամենակիրառելի գործիքը չէ, ուստի պետք է առաջնորդվելտրամաբանությամբ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ